Այս պահին Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղում է թույլ ձյուն, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղում է թույլ ձյուն:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 60 բեռնատար ավտոմեքենա: