211652_close_icon
views-count7931 դիտում article-date 22:42 20-12-2018

Սյունիքի մարզում ձյուն է տեղում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին և Գորիս քաղաքում մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը: [b]Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին և Գորիս քաղաքում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Նմանատիպ նյութեր