211652_close_icon

Սիրիայում ռուս պայմանագրային զինծառայողներ են զոհվել

views-count3048 դիտում article-date 16:32 11-04-2017
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սիրիայում ահաբեկիչների հարձակման հետևանքով իր 2 պայմանագրային զինծառայողների մահը, փոխանցում է Tass գործակալությունը։ «Պայմանագրային ռուս զինծառայողները, ովքեր գտնվում էին սիրիական զորքերի ստորաբաժանումներից մեկում՝ որպես հրաձգային պատրաստության տեսուչներ, մի խումբ ահաբեկիչների ականանետային կրակի տակ են հայտնվել։ Ականի պայթյունի հետևանքով զինծառայողներից երկուսը զոհվել են»,-նշել են նախարարությունում։ Եվս մեկ զինծառայող ծանր վիրավորում է ստացել։ Վերջինիս կյանքի համար բժիշկները պայքարում են։

Նմանատիպ նյութեր