11379 դիտում
16:06 05-06-2014
Արարատում դիպուկահարի կրակոցից պայմանագրային 2 զինծառայողներ են զոհվել
[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ այսօր` հունիսի 5-ին, Արարատի մարզի N զորամասում դիպուկահարների կրակոցից պայմանագրային 2 զինծառայողներ են զոհվել: Նրանցից մեկը 22-ամյա Բորիս Բենիկի Գասպարյանն է, ով Արարատ քաղաքի բնակիչ է, իսկ մյուս զինծառայողը 26-ամյա Անդրանիկ Սամվելի Եղոյանն է:
Միջադեպը հաստատել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը, որի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ: Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և միջազգային հանրության նկատմամբ»:
Նմանատիպ նյութեր
106027 դիտում
22:57 14-05-2016
Հակառակորդի դիպուկահարի կրակոցից Վայոց Ձորի մարզում պայմանագրային զինծառայող է զոհվել
5839 դիտում
10:47 29-01-2014
Թշնամու դիպուկահարի կրակոցից զինծառայող է զոհվել
54972 դիտում
19:12 30-07-2016
Զինյալ դիպուկահարի արձակած կրակոցից ՊՊԾ գնդի մոտակայքում ոստիկան է զոհվել
Այս բաժնից
811 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
424 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
577 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ