Կոտայքի մարզում բախվել են Volkswagen-ն ու Opel-ը.կան վիրավորներ, այդ թվում` պայմանագրային զինծառայողներ
                        Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ` հունվարի 20-ին,  Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:  Ժամը 15:50-ի սահմաններում Արգել-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ 25-ամյա Սամվել Պողոսյանի վարած  Volkswagen Golf մակնիշի 25 ՕՕ 088 համարանիշի և Արգել գյուղի բնակիչ 31-ամյա Արտակ Գրիգորյանի վարած Opel Vectra մակնիշի 33 ԼT 774 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ս.  Պողոսյանն ու ուղևոր,  Երևան քաղաքի Ֆանարջյան փողոցի բնակիչ 24-ամյա Գոռ Մելքոնյանը և Opel-ի ուղևոր Արգել գյուղի բնակիչ 54-ամյա Հրաչիկ Հունայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ս.  Պողոսյանն ու Գ.  Մելքոնյանը  ծառայում են  ՀՀ ՊՆ N զորամասում,  որպես պայմանագրային զինծառայողներ:
 Ըստ տեղեկությունների,  նախապատրաստված նյութերը հնարավոր է փոխանցվեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
            

