Ստոկհոլմի կենտրոնում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ. կան տուժածներ
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչ Տուվե Հեգգի խոսքով` միջադեպի հետևանքով կան տուժածներ:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հետիոտնային փողոցում:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: