Նյու Յորքում բեռնատարը մխրճվել է ռեստորանի մեջ. կան տուժածներ
ԱՄՆ֊ի Նյու Յորք նահանգում մարդատար մեքենաներ տեղափոխող բեռնատարը մխրճվել է ռեստորանի մեջ։ ՃՏՊ հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 4֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնել է Associated Press֊ը։
Վթարը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Իտակա քաղաքում։ Ըստ նախնական տվյալների՝ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը։
Ներկայումս դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։