Նիգերիայում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, կան տասնյակ զոհեր
Նիգերիայի Էկիտի նահանգում բեռնատարը տեղի շուկայում մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով զոհվելլ է ավելի քան 20 մարդ:
Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Իվորոկո քաղաքի կենտրոնում, իսկ մեքենան ընթացել է մեծ արագությամբ: Չի բացառվում, որ վթարի պատճառ կարող էր լինել մեքենայի արգելակների խափանումը:
Նշվում է, որ մահացածների մեծ մասը շուկայում գնումներ կատարող մարդիկ են եղել: