211652_close_icon
views-count26351 դիտում article-date 09:13 15-07-2016

Ահաբեկչություն Ֆրանսիայի Նիս քաղաքում. բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ. զոհերի թիվը հասել է 80-ի. տեսանյութեր

Ֆրանսիայի Նիս քաղաքում Բաստիլիի գրավման օրվա կապակցությամբ ընթացող միջոցառման ժամանակ բեռնատար ավտոմեքենան մեծ արագությամբ ընթացել է դեպի ամբոխը: Ահաբեկչությունը իրականացվել է Անգլիական ափի մոտ, որտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ դիտելու հրավառությունը: Ամբոխի մեջ մխրճվելուց հետո ավտոմեքենայի վարորդը սկսել է կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Կան տասնյակ զոհեր: Ականատեսների վկայությամբ՝ ավտոմեքենան անցել է մոտ 2 կմ, իսկ բեռնատարի վարորդը դիտավորյալ ուղիղ չի վարել մեքենան, որպեսզի որքան հնարավոր է, շատ մարդկանց սպանի, մինչև որ ոստիկանությանը հաջողվել է ոչնչացնել նրան: Ֆրանսիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասնում է 80-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ: Նրանցից 18-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում: Այսօր Ֆրանսիայի ողջ տարածքում կիջեցվեն այդ երկրի դրոշները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր