211652_close_icon
views-count2232 դիտում article-date 11:00 07-04-2017

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գնի աճ է արձանագրվել։ Այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gzeta.ru-ն։ Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մայիս ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 1,68 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52,5 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունիս ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 1.48 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 55,70 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր