Ատլանտիկայում անհետացել է հարավկորեական խոշոր բեռնանավ
Հարավկորեական «Աստղային Դեյզի» հզոր բեռնանավը անհետացել է Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածում: Նավի վրա կային անձնակազմի 24 անդամներ:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հղում անելով Ուրուգվայի նավատորմի ներկայացուցչի, հաջողվել է փրկել երկու ֆիլիպինցի նավաստիների, որոնց նկատել են մոտակայքով նավարկող առևտրային նավերից:
Անցյալ ուրբաթ, նավից տեքստային հաղորդագրություն է տարածվել, որ տեղի է ունենում վառելիքի արտահոսք և նավը սուզվում է:
.
«Մյուս 22 նավաստիների որոնումները դեռ շարունակվում են»,- Reuters-ին ասել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, հավելելով, որ երկիրը օգնություն է խնդրել Բրազիլիայից և Ուրուգվայից:
«Աստղային Դեյզին»-ը նախատեսված է շատ մեծ (մոտ 260 000 տոննա) բեռների, մասնավորապես՝ հանքաքարի փոխադրման համար: Նավի վրա գտնվել են 16 ֆիլիպինցի և 8 հարավկորեացի նավաստիներ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, նավով փոխադրվում էր երկաթի հանքաքար: