Ջեկի Չանը դարձել է հարավկորեական JJCC փոփ խմբի մենեջեր
Հոլիվուդյան դերասան Ջեկի Չանը դարձել է հարավկորեական JJCC խմբի մենեջեր, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով, նշված խումբը հայտնի է k-pop ոճի կատարումներով, որը հայտնի դարձավ PSY-ի խմբի շնորհիվ:
Խմբի կազմում են 4 Հարավայի Կորեայի քաղաքացիներ և մեկ չինացի՝ ծնված ավստրալիայում:
Նշվում է, որ Ջեկի Չանը անձամբ է լսել երգիչներին և նախատեսում է անձամբ ղեկավարել JJCC-ի գործերը:
Բացի այդ դերասանը ներկայանում է, որպես պրոդյյուսեր նրանց ձայնասկավառակի համար:
Խմբի անվանումը ևս կապված է դերասանի հետ, որը կազմված է նրա ազգանվան առաջին տառերից :