Չինաստանի Սինիան քաղաքի Սիսիան շրջանում մառախուղի պատճառով 40 ավտովթար է տեղի ունեցել. զոհվել է 7 մարդ
Չինաստանի Հենյան մարզի մայրուղու երկու կիլոմետրանոց հատվածում ավելի քան 40 ավտոմեքենաներ են բախվել, զոհվել է 7 մարդ: Հայտնում է [url=https://ria.ru/world/20170401/1491273270.html]ria.ru[/url]-ն, հղում անելով Սինհուա գործակալությանը:
Ոստիկանության տվյալներով առավոտյան Սինիան քաղաքի Սիսիանի շրջանում մի քանի ՃՏՊ-ներ են տեղի ունեցել: Յոթ զոհերից բացի մեկ անց ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Նախնական տվյալներով վթարների պատճառը եղել է մառախուղը և ճանապարհի ցածր տեսանելիությունը: