Չինաստանում մառախուղի պատճառով ավելի քան 30 ավտոմեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել. կա 1 զոհ, 6 վիրավոր
Չինաստանի խոշոր մայրուղում 31 ավտոմեքենա է միմյանց բախվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Շղթայական ավտովթարը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 8-ին, վաղ առավոտյան՝ Չինաստանի Հենանի մայրուղում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտովթարը տեղի է ունեցել մառախուղի՝ տեսանելիության վատ պայմաններում:
Վթարի հետևանքով կա առնվազն 1 զոհ, ևս 6 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: