1758 դիտում
18:31 16-11-2018
Վարդենյանց և Ճամբարակի լեռնանցքները խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի են, Լարսը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Լոռիի, Աշոցքի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում:
Խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի են Վարդենյանց և Ճամբարակի լեռնանցքները, տեսանելիությունը 30-50 մետր է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա– Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
[/b]
Նմանատիպ նյութեր
6559 դիտում
11:51 10-01-2018
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
1435 դիտում
19:04 23-12-2023
Առատ ձյան պատճառով Սարավանի և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
Այս բաժնից
757 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
862 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
610 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին