ԱՄՆ-ն առաջին անգամ խոսել է Սիրիայի նախագահին դեմ չլինելու մասին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնից հանելն համար այլևս ամերիկյան քաղաքականության գլխավոր նպատակը չէ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Նիքքի Հեյլին, հաղորդում է Interfax-ը։
Վերջինիս խոսքով՝ այժմ ԱՄՆ-ի համար գլխավոր նպատակ է հանդիսանում սիրիացի ժողովրդի կյանքը դեպի լավը փոխելու համար ուղիներ փնտրելը և հենց այդ նպատակով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հատուկ քաղաքականություն է մշակելու, ինչը չարեց նախկին նախագահ Բարաք Օբաման։
Վերլուծաբանների կարծիքով՝ չնայած Սիրիայում Ասադի դիրքերը մի պահ թուլացել էին, այժմ նա ավելի վստահ է երևում, քանի որ ստանում է Ռուսաստանի աջակցությունը, հատկապես ռազմական հարցում։