2599 դիտում
09:50 21-02-2015
Բարձրագույն օրենսդիր մարմնի անդամը չպետք է հանցագործ չլինելու մասին տեղեկանք ուզի. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք.
«Նախախորհրդարանը զրպարտության համար դատի է տվել ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին, քանի որ վերջինս ասել է, որ այդ կազմակերպության ավտոերթը կազմակերպվել էր թուրք-ադրբեջանական փողերով: Պատգամավորը պատասխանել է, որ եթե Նախախորհրդարանը տեղեկանք ներկայացնի թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայություններից, որ վերջիններս այդ կառույցին փող չեն տվել, ինքը՝ Գագիկ Մելիքյանը, ներողություն կխնդրի: Ավագ դպրոցի աշակերտներն անգամ պետք է իմանան, եթե ես որևէ մեկին մեղադրում եմ հանցագործություն կատարելու մեջ, ապա հենց ես էլ պետք է ապացուցեմ նրա մեղավորությունը, ոչ թե դիմացինս՝ իր անմեղությունը: Բարձրագույն օրենսդիր մարմնի անդամը, որն ինքը մեզ պետք է բացատրի և լուսավորի, թե ինչ է նշանակում անմեղության կանխավարկած, հանցագործ չլինելու մասին տեղեկանք է ուզում:
Կրկին բարձրանում է գիտելիքի և մտահորիզոնի խնդիրը, որը վերջերս արդիական է դարձել: Հիմա վստահաբար կարելի է ասել, որ 2017 թվականի ընտրություններից հետո մենք ունենալու ենբ «այս որակի» պատգամավորներ՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունը որքան ձայն է հավաքելու: Եթե ընդդիմությունը ուզում է իշխանափոխության իրականացնել՝ դրա տակ հասկանալով համակարգային փոփոխություններ, ապա այն պետք է նախապատրաստվի 2022 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Ասածիս մեջ ոչ մի սարկազմ չկա: Այս պահին ուշ է մտածել հերթական ընտրություններին նախապատրաստվելու մասին»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3007 դիտում
22:14 26-12-2019
Այսինքն՝ ով ուզի, երբ ուզի, ում ուզի, լսի՞. ոնց որ բռնեք մարդու վրա «ժուչոկ» դնեք». Սասուն Միքայելյան. news.am
Այս բաժնից
2305 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2089 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1564 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»