Բրյուսելի կետրոնում դանակահարություն է տեղի ունեցել. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 30-ին, Բրյուսելի կենտրոնում դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով կան վիրավորներ:
Դեպքը տեղի է ունեցել Բելգիայի մայրաքաղաքի կետրոնում՝ Թուրքիայի հյուպատոսության շենքի մոտ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված հյուպատոսության մոտ հավաք է անցկացվել, որին մասնակցել են Թուրքիայի Սահմանադրության փոփոխությունների կողմնակիցները: Վերջիններիս և նրանց հակառակորդների միջև էլ տեղի է ունեցել դանակահարություն:
Այս պահին հայտնի է մի քանի վիրավոր տղամարդկանց մասին, ում տվյալները ճշտվում են: Նրանցից մեկը, ով դանակի հարված է ստացել որովայնի շրջանում՝ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: