Տեղի է ունեցել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Բրյուսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Ապրիլի 4-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատան սրահում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Բրյուսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հրանուշ Հակոբյանը՝ ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվող միջոցառումները:
Ելույթից հետո նախարարը պատասխանեց համայնքի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին: Հնչած հարցերը վերաբերում էին հայաբնակ Քեսաբում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և տարածաշրջանային հանձնախմբերի գործունեությանը: Հարցեր հնչեցին նաև հայ ինքնության և հայոց լեզվի պահպանման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ: