Պերուում վայրէջք կատարելու ժամանակ ուղևորատար օդանավում հրդեհ է բռնկվել. կա առնվազն 26 տուժած
Առնվազն 26 մարդ է տուժել Պերուի Խաուխա քաղաքի օդանավակայանում ուղևորատար օդանավի վայրէջքի ժամանակ առաջացած հրդեհից։ Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ հղում անելով La Republica թերթին։
Թերթի տվյալներով՝ տուժածների մեջ 1 երեխա կա։
Peruvian Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում այդ պահին եղել է 140 ուղևոր։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վայրէջքից անմիջապես հետո օդանավի բոլոր ուղևորներին տարհանել են։
Օդանավակայանը փակվել է որոշ ժամանակով մեկնման և ժամանման համար։