Եվրոպական դատարանը հիմնավորված է ճանաչել «Ռոսնեֆտ»-ի դեմ կիրառվող պատժամիջոցները
Լյուքսեմբուրգում տեղակայված Եվրոպական դատարանը օրինական է ճանաչել Եվրամիության կողմից Ռուսաստանի խոշորագույն «Ռոսնեֆտ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցները։
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, դատարանի որոշումը դարձել է պատասխանը բրիտանական դատարանի հայցի։ 2015 թվականի փետրվարին Լոնդոնը հայց էր ուղարկել Եվրոպական դատական մարմնին այն բանից հետո, երբ «Ռոսնեֆտ»-ը Մեծ Բրիտանիայում իր սեկտորալ սահմանափակումների առնչությամբ բողոք էր բարձրացրել։
Եվրոպական դատարանում հայտնել են, որ ոչ մի «բաղադրիչ» չկա, որը կարող է կասկածի տակ առնել այդ սահմանափակումները։ Որոշման մեջ նաև նշվում է, որ Եվրամիության ու ՌԴ-ի միջև գործընկերության ու համագործակցության մասին համաձայնագիրը չի հակասում պատժամիջոցների սահմանմանը։