Օբաման երկարաձգել է Բելառուսի դեմ կիրառվող պատժամիջոցները
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է Բելառուսի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետը ևս 1 տարով, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ Տանը:
Պատժամիջոցները սահմանվել էին 2006 թվականին՝ կապված Բելառուսում մարդու իրավունքների ոլորտում արձանագրված մեծաթիվ ոտնահարումների և քաղաքական հետապնդումների դեպքերի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրամիությունը նույնպես երկարաձգել էր իր սահմանած պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը:
Նշվում է, որ պատժամիջոցները երկարաձգվել էին, քանի որ Բելառուսում ոչ բոլոր քաղբանտարկյալներն էին ազատության մեջ հայտնվել, ինչպես նաև նրա համար, որ, ըստ ԵՄ-ի, այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դրական փոփոխություններ առանձնապես չկան: