Իրանի դեմ զենքի մատակարարման և հրթիռային ոլորտներում կիրառվող պատժամիջոցները, անկախ ամեն ինչից, կպահպանվեն
Իրանի դեմ հրթիռային տեխնոլոգիաների և զենքի մատակարարման ոլորտներում ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները կպահպանվեն նույնիսկ միջուկային հարցով բանակցություններում վերջնական համաձայնության գալուց հետո: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան ադմինիստրացիայի բարձրաստիճան ներկայացուցչին:
Աղբյուրը նշել է, որ Թեհրանին միայն կտրվի սովորական մարտագլխիկով հրթիռներ ունենալու իրավունք:
Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը երկարաձգել է միջուկային հարցով համապարփակ համաձայնագրի ներկայացման ժամկետը մինչև հուլիսի 10-ը: