Միգրանտների հոսքը ԱՄՆ նվազել է. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի տարածք անօրինական ճանապարհով ներթափանցող միգրանտների հոսքը նվազել է։ Այդ մասին նա գրառել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Գեներալ Ջոն Քելլին /ազգային անվտանգության նախարարը/ հոյակապ աշխատանք է կատարում սահմանային վերահսկման ոլորտում։ Թվերը ներքևում են։ Շատերը նույնիսկ չեն էլ փորձում ԱՄՆ-ի տարածքում հայտնվել»,-գրել է Թրամփը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահն առաջնային խնդիր է դրել՝ ազատել երկիրը անօրինական ներգաղթից։ Վերջինս Մեքսիկայի հետ սահմանին /համարվում է անօրինական ներգաղթյալների ամենահարմար տարերակը՝ ԱՄՆի տարածքում հայտնվելու համար/ մի քանի կիլոմետրանոց արգելապատ է կառուցում։