Անօրինական միգրանտների զանգվածային հոսքը դադարեցնելու նպատակով Օլանդն առաջարկել է ոչնչացնել փախստականների տեղափոխող նավերը
Եվրոպական միջերկրածովյան տարածաշրջան անօրինական միգրանտների զանգվածային հոսքը դադարեցնելու նպատակով Ֆրանսիան առաջարկել է ոչնչացնել փախստականների տեղափոխող նավերը: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, այս բանաձևի նախագիծը ֆրանսիացիները պատրաստ են ուղարկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկմանը:
«Որոշում է ընդունվել ներկայացնել բոլոր տարբերակները, որպեսզի այդ նավերը առգրավվեն և ոչնչացվեն: Դա կարող է արվել միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի շրջանակներում, և Ֆրանսիան մյուս երկրների հետ հավասարապես կմասնակցի տվյալ նախաձեռնության առաջ քաշմանը»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: