Դանիան կվերահսկի երկրի տարածք ապօրինի միգրանտների հոսքը
Դանիայի արտգործնախարար Կրիստիան Ջենսենը, իր գերմանացի գործընկեր Ֆրանկ Շտայնմայերի հետ հանդիպման շրջանակներում հայտարարել է, որ Դանիան վերահսկողություն կհաստատի Գերմանիայի հետ սահմանին, որպեսզի կարողանա կանխել իր երկրի տարածք ապօրինի միգրանտների հոսքը և մաքսանենգային ապրանքների տեղափոխությունը: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, Ջենսենի խոսքերով, սահմանափակիչ միջոցառումները կմտցվեն համաձայ Շենգենյան գոտու երկրներում գործող կանոնների:
2011-ին Կոպենհագենը մի քանի ամսով վերահսկողություն է մտցրել Գերմանիայի հետ սահմանին: Այդ ժամանակ սահմանապահները իրավունք ստացան զննել Դանիա մտնող ավտոմեքենաները: Այդ միջոցառումն առաջացրեց Բրյուսելի դժգոհությունը: