2837 դիտում
17:15 23-03-2017
Վրաստանում եռօրյա տոնական միջոցառումներով նշանավորելու են ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի գործարկումը
Վրաստանում երեք օր տոնական միջոցառումներ կանցկացվեն Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի գործարկման առթիվ: Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, գրում է [url=http://www.apsny.ge/2017/pol/1490299125.php]Грузия Online[/url]-ը:
«Երեք օր շարունակ մեզ մոտ կանցկացվեն հատուկ միջոցառումներ՝ մարտի 26-ին, 27-ին, 28-ին: Այդ իրադարձությունը երկիրը կտոնի հատուկ ծրագրված տոնական միջոցառումներով»,- ասել է Կվիրիկաշվիլին կառավարության նիստի մեկնարկից առաջ:
Հիշեցնենք, որ մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզա կարճատև այցեր կատարել Շենգենի գոտու երկրներ՝ զբոսաշրջության, բիզնեսի և բարեկամներին այցելության նպատակով:
Վարչապետը նաև հայտնել է, որ արդեն մարտի 28-ին ուսանողների հետ միասին նա կմեկնի եվրոպական քաղաքներ՝ Աթենք և Բրյուսել:
«Մարտի 28-ին ուսանողների հետ ես կմեկնեմ նախ եվրոպական մշակույթի հնագույն մայրաքաղաք Աթենք, իսկ այնուհետև Եվրոպայի քաղաքական կենտրոն Բրյուսել՝ հատուկ միջոցառմամբ նշելու Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի գործարկումը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու մեր գործընկերներին»,- ասել է Կվիրիկաշվիլին:
Նմանատիպ նյութեր
1629 դիտում
15:11 01-02-2021
Ադրբեջանի Մեջլիսը հավանություն է տվել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրին
2289 դիտում
19:27 29-11-2016
Եվրախորհրդարանը հունվարին կքննարկի Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմի հարցը
Այս բաժնից
568 դիտում
20:25 01-05-2024
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
514 դիտում
19:50 01-05-2024
Թուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. Ֆիդան
538 դիտում
19:03 01-05-2024
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա