Եվրախորհրդարանը հունվարին կքննարկի Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմի հարցը
Եվրախորհրդարանն Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմի հարցը կքննարկի 2017թ. հունվարին, հաղորդում է [url=http://korrespondent.net/ukraine/3780496-es-perenes-bezvyz-dlia-ukrayny-na-sleduuischyi-hod]Korrespondent[/url]-ը` հղում անելով կառույցի պաշտոնական կայքին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները նախատեսում են քննարկել 2016/0142(COD) կանոնակարգը 2017 թվականի հունվարի 18-ի առաջին ընթերցման ժամանակ: Այդ որոշումը հնարավորություն կտա ուկրաինացիներին առանց վիզայի մեկնել Եվրոպա: