Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Նավթի միջազգային շուկայում գնային աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիսյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0,75%-ով և 1 բարելի դիմաց կազմել 51,02 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մայիսյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0.81%-ով և 1 բարելի դիմաց կազմել 48,43 ԱՄՆ դոլար։