Ուկրաինան արգելել է «Եվրատեսիլ-2017»-ի ռուս մասնակցի մուտքը երկիր
«Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը, հայտնում է [url=http://www.aif.ru/dontknows/actual/pochemu_yuliyu_samoylovu_ne_pustili_na_evrovidenie-2017_v_kiev]aif.ru[/url] կայքը:
Արգելքի պատճառ է հանդիսացել այն, որ երգչուհին 2015թ.-ին այցելել է Ղրիմի թերակղզի` այնտեղ մեկնելով Մոսկվայից: Կերչում նա մասնակցել է համերգի, որի ժամանակ հրապարակավ հայտարարել է, որ սատարում է Ղրիմի միացումը Ռուսաստանին: Սամոյլովայի մուտքն Ուկրաինա արգելված է 3 տարով։
Ավելի վաղ Ուկրաինան արգելել էր ՌԴ մշակույթի 14 գործիչների մուտքը երկիր, որոնց շարքում են Իոսիֆ Կոբզոնը, Իվան Օխլոբիստինը, Միխայիլ Պորեչենկովը, գրող-երգիծաբան Միխայիլ Զադորնովը և այլն: