Ավստրալիայի իշխանությունները արգելել են Հյուսիսային Կորեայի հավաքականի մուտքը երկիր
Հյուսիսային Կորեայի Մ-19 հավաքականը չի կարողանա ժամանել Ավստրալիա՝ Ասիայի գավաթի ընտրական մրցաշարի համար:
Ավստրալիայի իշխանությունները արգելել են Հյուսիսային Կորեայի խաղացողներին երկիր մտնել՝ ԿԺԴՀ-ի միջուկային անօրինական ծրագրի պատճառով:
Կորեացիները պետք է նոյեմբերի 8-ին Շեփարթոն քաղաքում ավստրալիացիների հետ հանդիպում անցկացնեին:
Այժմ հանդիպումը՝ ամենայն հավանականությամբ, տեղի կունենա չեզոք տարածքում: