Չինաստանում երեխաներ են մահացել դպրոցում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով
Չինաստանի Խենան նահանգի դպրոցներում մեկում առավոտյան տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով 2 դպրոցական է մահացել ստացած վնասվածքներից։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։
Դպրոցականների խոսքով, երբ երեխաների մի խումբ գնացել է զուգարան, այդ ժամանակ փլուզվել է արտաքին պատերից մեկը, ինչն առաջացրել է երեխաների մոտ խուճապ և սկսվել է հրմշտոց։
Տուժել է ավելի քան 20 երեխա։ Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցը։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։