ԱՄՆ-ն սահմանափակում է 8 երկրներից օդանավերով էլեկտրոնիկայի տեղափոխումը
Ամերիկյան իշխանությունները պատրաստվում են սահմանափակել օդանավերում ձեռքի ուղեբեռ հանդիսացող էլեկտրական սարքավորումների քանակը, այնպիսին, ինչպիսին նոթբուքերն ու պլանշետներն են, հաղորդում է BBC-ն։
Մասնավորապես, սահմանափակումը կտարածվի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 8 երկրների վրա։
Դեռևս պաշտոնական հայտարարություն այդ կապակցությամբ արված չէ, սակայն ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությունը այդ մասին կհայտարարի, ամենայն հավանականությամբ, այսօր։
ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի աղբյուրը BBC-ին հայտնել է, որ սահմանափակումները կվերաբերեն 9 ավիաընկերություններին, որոնք չվերթներ են իրականացնում դեպի ԱՄՆ։