Իրանը Airbus օդանավերով առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Դուբայ և Ստամբուլ
Իրանական Mahan Air ավիաընկերությունը շուտով կշահագործի գնված 8 ուղևորատար օդանավերից առաջինը: Այդ մասին հաղորդում է Fars News-ը:
Օգտագործված Airbus 300-600-ը, որն անհրաժեշտ վերանորոգում է անցել, առաջիկա օրերին կսկսի իրականացնել Թեհրան-Դուբայ և Թեհրան-Ստամբուլ չվերթները:
2011 թվականից սկսած Միացյալ Նահանգները 3 անգամ պատժամիջոցներ է սահմանել Mahan Air-ի նկատմամբ՝ մեղադրելով ընկերությանը Սիրիայի իշխանություններին համար նախատեսված զենք-զինամթերք փոխադրելու և Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսի զինծառայողներին Սիրիա տեղափոխելու մեջ: