Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի բորսաներում նավթի գնային աճ է գրանցվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հայտնում է gazeta.ru-ն։
Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիսյան ֆյուչերսներն աճել են 0.46%-ով և 1 բարելի դիմաց կազմել 51,86 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0.35%-ով և 1 բարելի դիմաց կազմել 48.39 ԱՄՆ դոլար։