Նախնական համաձայնության գալով՝ գողություն են կատարել
Մարտի 16-ին ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Հ. Հ-ն իրեն պատկանող «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայով ներկայացել է Ծոփաձոր համայնքում տեղակայված անասնաֆերմա, որտեղ նշված ֆերմայի հովիվների հետ, նախնական համաձայնության գալով, գողացել 4 գլուխ ոչխար և 1 գլուխ գառ:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության շրջբաժին:
Գողոնն առգրավված է: