Թուրքիան և Իսրայելը հարաբերությունները բարելավելու նախնական համաձայնության են եկել
Թուրքիայի և Իսրայելի իշխանությունների միջև նախնական համաձայնություն է ձեռք բերվել երկկողմ հարաբերությունները բարելավելու շուրջ, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով իսրայելական ազբուրներին:
Ըստ նախնական պայմանավորվածության՝ Իսրայելը պարտավորվում է փոխհատուցում վճարել 2010 թվականին թուրքական նավի վրա կատարած հարձակման ու դրա հետևանքով սպանված մարդկանց ընտանիքներին: Թուրքիան էլ, իր հերթին, պարտավորվում է հետ վերցնել Իսրայելի դեմ ներկայացրած դատական հայցերը:
Առայժմ երկու կողմերը պաշտոնական որևէ հայտարարություն չեն արել այդ կապակցությամբ: Աղբյուրների փոխանցմամբ՝ համաձայնությունը ձեռք է բերվել Շվեյցարիայում՝ իսրայելցի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում: