Գողություն՝ երկու անգամ նույն հավաբնից
Մարտի 16-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 3վ շենքի N բնակարանի բնակչուհի, 1958թ. ծնված Ռ. Պ-ն դիմել է այն մասին, որ մարտի 15-ի ժամը 20:00-ից մինչև մարտի 16-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մուտք են գործել իրեն պատկանող՝ Նոր Արեշ թաղամասի N տան բակում տեղակայված հավաբունը և գողացել 14 թև հավ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Արեշ թաղամասի N տան բնակիչ, 1999թ. ծնված Գ. Ս-ն:
Գ. Ս-ն բերման է ենթարկվել ոստիկանության քաղվարչություն:
Պարզվել է, որ Գ. Ս-ն, ս.թ. հունվար ամսին, նշված հավաբնից գողացել է ևս 7 թև հավ: