2634 դիտում
15:56 30-05-2019
Երկու բնակարանային գողություն նույն գիշերը, նույն գյուղում. Արտաշատի ոստիկանների բացահայտումը
Մայիսի 29-ի առավոտյան ոստիկանություն է զանգահարել 42-ամյա մի կին և հայտնել, որ գիշերը մտել են տուն և գողություն կատարել:
Մեկնած ոստիկանները պարզել են, որ գիշերը, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, բնակարան են մտել և գողացել բջջային հեռախոս ու սննդամթերք՝ պատճառելով մոտ 100 հազար դրամի վնաս:
Նույն օրը, նույն գյուղի մեկ այլ բնակչուհի բանավոր հողորդում է տվել, որ գիշերը, դարձյալ օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել են բնակարան և նջջասենյակից գողացել բջջային հեռախոս՝ պատճառելով մոտ 170 հազար դրամի վնաս:
Արտաշատի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նույն գյուղի 41-ամյա բնակիչ մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:
Երկու դեպքով էլ գողոնն առգրավված է:
Ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
6071 դիտում
15:29 24-08-2021
Երկու անգամ նույն տնից փորձել էր գողություն անել. Վարդենիսի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1587 դիտում
18:03 10-06-2019
Համագյուղացիների առանձնատներից գողություն էր արել․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1859 դիտում
12:25 03-11-2021
Բնակարանային գողություն Ձորաղբյուրում. Գառնիի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1141 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1180 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
904 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան