Սպիտակ տան մոտ տղամարդը հայտարարել է, որ իր մեքենայում ռումբ կա
Ամերիկացի իրավապահները Սպիտակ տան մոտ ձերբակալել են մի տղամարդու, ով մեքենայով մոտեցել է Սպիտակ տան հսկիչ անցակետին՝ հայտարարելով, որ իր փոխադրամիջոցում ռումբ է տեղադրված: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ռումբի առկայության տեղեկությունը դեռևս չի հաստատվել:
Հաղորդվում է նաև, որ միջադեպից հետո Սպիտակ տան հարակից փողոցները միառժամանակ փակվել են, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
Հայտնի է, որ ներկայում կասկածյալը ձերբակալված է, իսկ նրա մեքենան խուզարկում են համապատասխան մասնագետները: