211652_close_icon
views-count94675 դիտում article-date 13:04 02-12-2023

Երևանում պարեկներն իրականացրել են «Սպիտակ «յաշիկ»-ում՝ սպիտակ մահ» օպերացիան. թանկարժեք «յաշիկավար»-ի մոտ հայտնաբերվել է կասկածելի թմրամիջոց ու դեղահաբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 1-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ Երևանում ստացված օպերատիվ տվյալներով իրականացրել են «Սպիտակ «յաշիկ»-ում սպիտակ մահ» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում տրանզիտ համարանիշներով Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հնարավոր է թմրամիջոց լինի:

Պարեկները Շենգավիթ վարչական շրջանի մի քանի փողոցներ վերցնում են ավելի խիստ հսկողության տակ ու Արտաշիսյան 69 հասցեի մոտ նկատում են «յաշիկ»-ը ու նրա վարորդին, Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Ռաֆիկ Ա.-ի ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին: 

Տեղում Ռաֆիկ Ա.-ն խոստովանում է, որ իր մոտից հայտնաբերված ու փաթեթավորված սպիտակ գույնի փոշե, բյուրեղանման զանգվածն ու սպիտակ գույնի կես դեղահաբը հանդիսանում է «մեթանֆետամին» տեսակի թմրանյութ, իսկ դեղահաբը «ատառաքս» տեսակի և պատկանում է իրեն, իր օգտագործման համար են: 

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր