Էրդողանը սպասում է, որ երկրի խորհրդարանը կվերականգնի մահապատժի օրենքը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ երկրի խորհրդարանը կվերականգնի մահապատժի մասին օրենքը երկրում սահմանադրական հանրաքվեի անցկացումից հետո, հաղորդում է France Presse-ը։
«Տանջվածների ընտանիքները, մեր հերոսների ընտանիքները չպետք է անհանգստանան։ Ես հավատում եմ, որ եթե Աստծո կամքը լինի, ապա խորհրդարանը ապրիլի 16-ից հետո մահապատժի մասին ձեր պահանջները կբավարարի և այդ օրենքը կվերականգնվի»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Այնուհետև հավելել է, որ խորհրդարանն առանց վարելու կվերականգնի օրենքը։