Պան Գի Մունը կոչ է արել Պակիստանին չեղյալ հայտարարել մահապատժի մասին օրենքը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը փորձել է համոզել Պակիստանի իշխանություններին չեղյալ հայտարարել մահապատժի կիրառման օրենքը, հաղորդում է France Press-ը:
Դեկտեմբերի 25-ին նա հանդիպել է Պակիստանի նախագահ Բավազ Շարիֆի հետ և նրան փոխանցել իր ցավակցությունները՝ Փեշավարի դպրոցում ահաբեկիչների կողմից 134 երեխաների սպանության առնչությամբ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել, չնայած չափազանց լուրջ իրավիճակին, չեղյալ հայտարարել ահաբեկիչներին մահապատժի ենթարկելու մասին վերականգնված օրենքը: Իր հերթին Պակիստանի նախագահը հավաստիացրել է Մունին, որ Պակիստանի իշխանությունները կպահպանեն այդ հարցում բոլոր իրավական նորմերը: