Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել Ղրիմում դատապարտված 12 ուկրաինացիների
ՌԴ Պատիժների իրականացման դաշնային ծառայությունը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի 12 քաղաքացիների, ովքեր ազատազրկվել էին Ղրիմում։ Այդ մասին տեղեկացնում է Tass գործակալությունը։
«Դատապարտյալների հանձնումը տեղի է ունեցել «Նեխոտեևկա-Գոպտովկա» անցակետի մոտ, Բելգորոդի մարզում»,-նշել են ծառայությունում։
Տեղեկությունը, իր հերթին, հաստատել է նաև Ուկրաինայի ՄԻՊ Միխայիլ Չապլիգան՝ նշելով, որ գործընթացն իրականացվել է բարձր մակարդակով։