Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել իր տարածքն անցած 63 ուկրաինացի զինվորականներին և ստացել իր 9 դեսանտայիններին. տեսանյութ
Ռուսական կողմը Ուկրաինայի իշխանություններին է հանձնել ուկրաինացի 63 զինվորականների, ովքեր օգոստոսի 27-ին հատել էին ուկրաինական-ռուսական սահմանը, իսկ Ուկրաինայում ձերբակալված 9 ռուս դեսանտայինները Ռուսաստան են վերադարձել: Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ գեներալ-մայոր Ալեքսեյ Ռագոզինը:
«Այսօր ռազմական ավիացիայի ինքնաթիռով ուկրաինացի զինվորականները փոխադրվել են Բելգորոդի քաղաքացիական օդանավակայան, որտեղից նրանց տեղափոխել են «Նեխոտեևկա» սահմանային անցակետ և հանձնել ուկրաինական կողմին»,-նշել է Ռագոզինը:
Itar Tass գործակալությունն էլ գրում է, որ ՌԴ տարածքում հայտնված զինվորականներին տեղավորել էին Ռուսաստանի Ռոստովի մարզում տեղակայված ժամանակավոր ճամբարում, որտեղ նրանց համապատասխան օգնություն էր ցուցաբերվել: