3033 դիտում
10:50 17-03-2017
Հասարակական հարաբերությունները հիմնված են կլանային, ավտորիտար, պատերնալիստական ընկալումների վրա. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ընտրարշավին մասնակցող, իմ տեսանկյունից, ամենաէկզոտիկ կուսակցությունը կոմունիստականն է: Հարգանքս և խոնարհումս ավագ սերնդին, նրա այն ներկայացուցիչներին, որոնք հավատում են, թե կա «ժամանակի մեքենա», որով հնարավոր է ճանապարհորդություն կատարել դեպի, ասենք, 1977 թվականը և վայելել այն կյանքը, որը նրանց հիմա` 40 տարի անց, անհոգ է թվում կամ գուցե նրանց համար իսկապես անհոգ էր:
Անձամբ ես այն՝ կոմունիստական կյանքի մասին նման վարդագույն հիշողություններ չունեմ: Ինձ չի թվում, որ այն ժամանակ կար սոցիալական արդարություն, որովհետև այն ժամանակ էլ իրավապահ համակարգում աշխատող ցանկացած, նույնիսկ փոքր պաշտոն զբաղեցնող մարդն էապես ավելի լավ էր ապրում, քան դպրոցի ուսուցիչը կամ գիտաշխատողը` չնայած նրանք «պաշտոնապես» գրեթե նույն աշխատավարձն էին ստանում: Ինձ արդար չէր թվում, որ ես իմ փողով չէի կարող խանութից գնել այն, ինչ ցանկանում էի, և դրա հնարավորությունն ունեի միայն գործակատարի կամ պահեստապետի հետ լեզու գտնելու դեպքում: Ինձ արդար չէր թվում, որ ռայկոմի քարտուղարները կաշառք էին վերցնում կուսակցության շարքերն ընդունելու համար: Ինձ չի թվում նաև, որ բժշկությունը խորհրդային Հայաստանում անվճար էր, որովհետև եթե բժիշկների հետ նախապես «փողի բազար» չէիր անում, այնպես էին վերաբերվում, որ ավելի լավ է՝ նրանց ձեռքը չընկնեիր:
Բայց դա տվյալ դեպքում այնքան էլ էական չէ, դրանք իմ սուբյեկտիվ հիշողություններն են: Օբյեկտիվ իրողությունն այն է, որ հիմա մարդիկ կապ չեն տեսնում իրենց այն ժամանակվա «լավ կյանքի» և կոմունիստական գաղափարախոսության միջև: Փոխարենը հավատում են «լավ թագավորներին», «լավ ֆեոդալներին», «լավ բդեշխներին», որոնք իրենց այն ժամանակ «լավ էին նայում», և դժգոհ են «վատ ֆեոդալներից», որոնք հիմա իրենց «վատ են նայում»:
Խնդիրն այն է, որ հիմա կան ուրիշ մարդիկ, որոնք հավակնում են «լավ ֆեոդալ» լինելու դափնիներին, և այդ մարդիկ ամենևին էլ կոմունիստներ չեն: Նրանք այսօր ներկայանում են որպես «ՀՀԿ» կամ «ԲՀԿ», բայց դա էլ է զուտ պայմանական անուն: Կարևոր չէ՝ գյուղապետը կոչվում է «կոմունիստ», «ՀՀՇ-ական», թե «ՀՀԿ-ական»: Կարևոր չէ՝ նրա պաշտոնը կոչվում է «գյուղապետ», «կոլխոզի նախագահ», «քյոխվա», թե «տանուտեր»: Կարևոր են այն հասարակական հարաբերությունները, որոնք տիրում են գյուղում: Իսկ այդ հարաբերությունները հիմնված են կլանային, ավտորիտար, պատերնալիստական ընկալումների վրա:
Պարզ է, որ գյուղը բերում եմ ուղղակի որպես ցայտուն օրինակ: Այնպես որ՝ «սոցիալիզմը», որը մենք տեսել ենք Հայաստանում, միայն անունով էր «սոցիալիզմ»: Իրականում դա ֆեոդալիզմ էր, որը կար դրանից առաջ և կա նաև այսօր: Իսկ ֆեոդալիզմի հիմքը բնակչության ճնշող մեծամասնության ուղեղներում է»:
[b]Ամբողջությամբ թերթի ահսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
743 դիտում
09:59 09-06-2015
Բոլոր այդ գնահատականները կարվեն «աչքաչափով», լավագույն դեպքում՝ էմոցիոնալ ընկալումների հիման վրա. Առավոտ
2446 դիտում
11:19 09-05-2018
Հաղթահարենք պատերնալիստական պատրանքներն ու ամեն մեկս մեր կողմից անենք. «Առավոտ»
3597 դիտում
18:36 14-11-2016
ՆԱՏՕ-ի hետ Հայաստանի հարաբերությունները հիմնված են Հայաստանի ազգային շահերի վրա. Ուիլյամ Լահյու
Այս բաժնից
997 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1054 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1054 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»