743 դիտում
09:59 09-06-2015
Բոլոր այդ գնահատականները կարվեն «աչքաչափով», լավագույն դեպքում՝ էմոցիոնալ ընկալումների հիման վրա. Առավոտ
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Ցավոք սրտի, սոցիոլոգիան, որպես գիտություն, Հայաստանում դեռևս չի կայացել: Տնտեսագիտությունը՝ նույնպես: Մեզանում ամեն ինչ քաղաքականացված է՝ «չոր» մասնագիտական խոսք ոչ ոք չի ցանկանում լսել՝ ոչ ժողովուրդը, ոչ քաղաքական ուժերը, ոչ, առավել ևս, իշխանությունը: Երբ դրա պահանջարկը չկա, այդ խոսքը չի հնչում: Օրինակ՝ մասնագետները չեն բացատրել, թե ինչ սոցիալական և տնտեսական հետևանքների կբերի, օրինակ, էլեկտրաէներգիայի թանկացումը:
Ենթադրենք, հայաստանյան ընտանիքի եկամուտը կազմում է 200 հազար դրամ, սակագնի բարձրացումից հետո այդ ընտանիքը վճարելու է ամիսը միջինը հավելյալ 5 հազար դրամ [դարձյալ պայմանական թիվ եմ ասում], արդյո՞ք դա շոշափելի կլինի՞ այդ մարդկանց համար: Ընդդիմադիր պատգամավորներն այդ առիթով սրտաճմլիկ ելույթներ կունենան, իշխանամետները՝ մեծամտաբար ուսերը կթոթվեն, ժողովուրդը փողոցային հարցումների ժամանակ «կքլնգի» հարուստներին և իշխանավորներին: Բայց բոլոր այդ գնահատականները կարվեն «աչքաչափով», լավագույն դեպքում՝ էմոցիոնալ ընկալումների հիման վրա, վատագույն դեպքում՝ այս կամ այն խմբի շահերից ելնելով»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3030 դիտում
10:50 17-03-2017
Հասարակական հարաբերությունները հիմնված են կլանային, ավտորիտար, պատերնալիստական ընկալումների վրա. «Առավոտ»
2427 դիտում
10:11 17-09-2015
«Հայփոստի» կետերից մեկում այցելուներին առաջարկում էին «աչքաչափով» ինչ-որ գումար վճարել հոսանքի դիմաց. «ՉԻ»
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1285 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»