211652_close_icon
views-count2449 դիտում article-date 11:19 09-05-2018

Հաղթահարենք պատերնալիստական պատրանքներն ու ամեն մեկս մեր կողմից անենք. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առջանորդողը գրում է. «Ինչպես միշտ, փորձում եմ սթափ գնահատել իրավիճակը՝ առանց ավելորդ հրճվանքի, առանց չարախնդության և առանց արհեստական հոռետեսության՝ «միևնույն է, բան չի ստացվի»: Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը ներկա քաղաքական ճգնաժամի միակ բանական լուծումն էր՝ ցանկացած այլ լուծում կարող էր բարդացնել իրավիճակը: Իշխանության ռոտացիան նաև շանս է՝ լճացման և հուսահատության մթնոլորտը հաղթահարելու համար: Շանս է նաև այն առումով, որ լեգիտիմության բարձր աստիճանն իշխանության համար ստեղծում է ամրության որոշակի պաշար, որը նա կարող է պահպանել, բայց կարող է նաև կորցնել, ինչպես որ դա եղավ 90-ականների սկզբին: Հաշվի առնելով նաև այդ փորձը՝ ենթադրում եմ, որ փոփոխությունները պետք է անել արագ, քանի կա քաղաքացիների բարձր վստահությունը: Մի քանի ամսից, երբ մարդիկ գիտակցեն, որ դրախտում չեն հայտնվել, որևէ բան փոխելու ձգտումը հանդիպելու է ավելի կոշտ դիմադրության: (Ի դեպ, հին նոմենկլատուրայի դիմադրությունը նույնպես չի բացառվում, բայց այս պահին դա չի կարող որոշիչ գործոն լինել): Եվ դարձյալ, ինչպես և նախորդ իշխանության, այդպես էլ այս՝ նոր իշխանության պարագայում ես կարևորում եմ ոչ միայն վերևից բարեփոխումներ իրականացնելու, այլև հասարակության ներքին բարեփոխման անհրաժեշտությունը: Այսօր շատ է խոսվում ատելության մթնոլորտի մասին, բայց եկեք արդար լինենք՝ այդ մթնոլորտը վերջին հեղափոխության ժամանակ չէ, որ ստեղծվել էր, այն միշտ կար, և խնդիրը իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-քաղաքացիներ հարաբերություններից դուրս է: Մեր մշակույթի մեջ չկա անկեղծորեն կողքինի հաջողություններով ուրախանալու սովորությունը, և դա այդ մթնոլորտի առաջացման հիմնական պատճառներից մեկն է: Դուք պատկերացնո՞ւմ եք «միջին թվաբանական» հայ ընտանիք, որը սեղան է նստում և չի քննարկում ուրիշների հարստությունը, պաշտոնները, հաղթանակները մրցույթներում և այլն: Հետհեղափոխական շրջանում այդ զգացմունքները, բնականաբար, սրվում են՝ «եթե սրան գործից չհանեն, եթե սրան չդատեն, եթե սրան չգնդակահարեն, ուրեմն ամեն ինչ իզուր էր»: Մուռ հանելու համար բարենպաստ շրջան է: Երկրորդ բանը, որը մենք պետք է հաղթահարենք, պատերնալիստական պատրանքներն են: Այսօր ինձ փողոցում մարդիկ հարցնում են՝ «գոնե Նիկոլը մի բան կկարողանա՞ անել»: Պատասխանում եմ՝ միայն Նիկոլը՝ ոչ, ոչ էլ նոր կառավարությունն իր կազմով: Եթե ամեն մեկս մեր կողմից չանենք, ոչ մի բան չի ստացվի: Նոր վարչապետն, օրինակ, ասում է՝ պահանջեք ՀԴՄ կտրոններ: Մենք կպահանջե՞նք»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր