3612 դիտում
18:36 14-11-2016
ՆԱՏՕ-ի hետ Հայաստանի հարաբերությունները հիմնված են Հայաստանի ազգային շահերի վրա. Ուիլյամ Լահյու
ՆԱՏՕ-ի hետ Հայաստանի հարաբերություններն ուժեղ են և դեռ ամրանալու են, քանի որ հիմնված են Հայաստանի ազգային շահերի վրա և ներդրում են ունենում Հայաստանի անվտանգության ասպարեզում. լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ:
Ուիլյամ Լահյուն նաև նշեց, որ Հայաստանի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր։ «ՆԱՏՕ-ն հասկանում է նմանօրինակ խնդիրների թողած լուրջ ազդեցությունը Հայաստանի վրա»,- ասաց նա:
Իսկ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ կարևոր է չսահմանափակվել միայն մայրաքաղաքով և աշխատել նաև մարզերում։ «Ինչու՞ է կարևոր ՆԱՏՕ–ի շաբաթը։ Որպեսզի ևս մեկ անգամ քննարկենք կարևոր հարցերը, օրինակ, ԶՈւ–ում կանանց դերը, կիբերանվտանգությունը և ՆԱՏՕ–ի գործունեության մասին հասարակության իրազեկումը։ Այդ բոլոր քննարկումները չպետք է սահմանափակվեն միայն փորձագետներով»,– նշեց Քիսլերը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ–ի շաբաթը լավ հնարավորություն է Հայաստանի և ՆԱՏՕ–ի համագործակցության մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար։ «Գերմանիայի դեսպանատունը պատրաստ է իր ավանդը ներդնել այդ գործում։ Մենք նաև աշխատում ենք Հայաստան–ՆԱՏՕ վստահության ֆոնդ ստեղծելու ուղղությամբ։ Դա շատ կարևոր նախագիծ է, քանի որ կօգնի Հայաստանին կատարել իր պարտավորությունները»,- եզրափակեց դեսպանը։
Նմանատիպ նյութեր
2809 դիտում
20:30 12-09-2016
Նոյեմբերին ակնկալում ենք Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններին. Ուիլյամ Լահյու
2585 դիտում
20:32 12-07-2017
Ադրբեջանական բանջարեղենը կրկին hետ է ուղարկվել
Այս բաժնից
898 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
631 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
838 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով