Փաստեր Չինական մեծ պարսպի մասին, որ քչերին է հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շինարարությունը սկսել է Չինաստանի կայսր Ցին Շի Հուանդին (մ.թ.ա III դար)։ Նրա օրոք պարիսպը պաշտպանում էր չինական քաղաքակրթությունը հետագա ընդարձակումից, մասնատումից ու քոչվոր բարբարոսների հետ միաձուլումից։
«Հարվածային շինարարությանը», ըստ պատմաբանների գնահատականների, միաժամանակ մասնակցել են կայսեր գրեթե մեկ միլիոն հպատակներ, այսինքն՝ պատերազմող թագավորությունների ավելի քան երկուհարյուրամյա դարաշրջանից հետո Չինաստանը կարճ ժամանակով միավորած Ցին դինաստիայի կայսրությունում ապրող յուրաքանչյուր հինգերորդը։
Պարիսպի շինարարությունն ընդմիջումներով շարունակվել է մինչև 16-17 դարերը։